Ռազմական Հասարակություն 

Սիրիայի քրիստոնեաբնակ քաղաքում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 60 մարդ

Սիրիայի քրիստոնեական Թել-Թամր քաղաքում եռակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 60 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքի ժողովրդական աշխարհազորի աղբյուրին։ Վիրավորվել է ավելի քան 100 մարդ։

Հինգշաբթի երեկոյան ականապատված մեքենաներ են պայթել բանուկ փողոցներում և զինվորական հոսպիտալի (պատկանում է քրդական ինքնապաշտպանական ուժերին) մոտ, որը մեծ վնաս է կրել։

Զոհերից 5-ը ասորի քրիստոնյաներ են, մյուսները՝ քրդեր ու արաբներ։

Նույն շարքից