Քաղաքական Միջազգային 

Էրդողանը կտրականապես հրաժարվում է թուրքական զորքերը դուրս բերել Իրաքից

Եթե Իրաքի իշխանությունները ահաբեկչությունների կանխման դեմ միջոցառումներ չիրականացնեն, մենք կիրականացնենք։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պնդել է, թե թուրք զինվորականները Իրաքում են գտնվում ոչ թե պատերազմելու, այլ զինվորական կրթություն տալու համար։ «Մեր զինվորները 1.5 տարի Իրաքում են, ինչո՞ւ են հիմա աղմուկ բարձրացնում։ Իրաքում թուրքական զորքերի հեռացման մասին խոսք չի կարող լինել»,-ասել է Էրդողանը։

Նույն շարքից