Քաղաքական 

Աֆղանստանում Իսպանիայի դեսպանատան դիմաց հզոր պայթյուն է որոտացել

Քաբուլում զինյալները պայթյունն իրականացրել են Աֆղանստանում Իսպանիայի դեսպանության տարածքի մոտ: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Իսպանիայի եւ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչներին:

«Դեսպանությունը հարձակման է ենթարկվել: Մանրամասները ճշտում ենք»,- գործակալությանը հայտնել են Իսպանիայի ԱԳ նախարարությունում: Քաբուլի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը:

Նույն շարքից