՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան Մոսուլում (Իրաք) պատրաստվում է ոչնչացնել ԴԱԻՇ-ին։ Չավուշօղլուն այդպես է մեկնաբանել Իրաքի հյուսիսում տեղակայված թուրքական զորքի հիմնական առաքելությունը:
«Այդ ուժերը (Մոսուլի ազգային գվարդիա), որոնք մենք պատրաստում և մարզում ենք, Իրաքում կոչնչացնեն ԴԱԻՇ-ին։ Այն ժամանակ, երբ մենք Սիրիայում պայքարում ենք արևմտյան դաշինքի հետ միասին, Թուրքիան ցանկանում է դրան զուգահեռ համատեղ գործողություններ իրականացնել Իրաքում, որովհետև ահաբեկչական կազմակերպությունները պետք է վերացվեն երկու երկրներում։
Մենք հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։