Աստղագուշակ Էլյա Հովհաննիսյանի խոսքով՝ 2016-ը վճռական տարի է լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աստղագուշակը հայտնեց, որ ամեն ինչ հասնելու է իր ավարտին և գագաթնակետին:
«Նոր հետաքրքրությունների ու հաջողությունների տարի է լինելու։ Փոփոխություններ կլինեն բոլոր բնագավառներում։ Սա պայմանավորված է նրանով, որ Կապիկը զվարճանում է»,-նշեց տիկին Հովհաննիսյանը:
Աստղաբանը նաեւ նշեց, որ չնայած 2016-ը Հայաստանի համար կլինի վերելքների տարի՝ դրանից հետո մեր երկիրն անկում է ապրելու։