Հայաստան Քաղաքական գլխավոր 

The Guardian. Բաքուն Ղարաբաղի ուղղությամբ տանկից կրակ է արձակել

1994թ. ստորագրված հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ ադրբեջանական տանկերը կրակ են արձակել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի հարավային ուղղությամբ։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ԼՂՀ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ։

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 24-ամյա Գարիկ Գուրգենի Ավանեսյանը եւ 21-ամյա լեյտենանտ Վարդան Վարդանյանը։

Նույն շարքից