Հասարակություն 

Նկարիչը Սթիվ Ջոբսին պատկերել է սիրիացի փախստականի կերպարով

Բրիտանացի գիտնական և նկարիչ Բենքսին կյանքից 2011թ-ին հեռացած Սթիվ Ջոբսին՝ «Apple» ընկերության հիմնադրին, նկարել է սիրիացի փախստականի կերպարով, հայտնում  է Theguardian-ը:

Գրաֆիկական նկարն արդեն Ֆրանսիայի փախստականների ճամբարներից մեկի պատին է:

«Մեզ հաճախ համոզում են, որ գաղթականությունը վնաս է ընդունող երկրի համար, սակայն Սթիվ Ջոբսը սիրիացի գաղթականների ընտանիքից էր: «Apple»-ը աշխարհի ամենամեծ եկամուտ ստացող ընկերություններից է: Այն օրական 7 միլիարդ դոլար հարկ է վճարում: Եվ այս բոլորն այն ամենի շնորհիվ, որ երկիրն ընդունել էր Հոլմս անունով երիտասարդ սիրիացուն»,- հայտնել է Բենքսին:

Այդ ճամբարում, որտեղ այժմ նկարն է, ապրում է մոտ 7 000 փախստական:

Նույն շարքից