Բիզնես Հասարակություն Մամուլի տեսություն 

Հաջորդ տարվա հունվարից մի քանի խոշոր ընկերություններում օպտիմալացման գործՀաջորդ տարվա հունվարից մի քանի խոշոր ընկերություններում օպտիմալացման գործընթաց Է սպասվում. «Հայկական ժամանակ»

analitik.am

«Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերություններում օպտիմալացման գործընթաց Է սպասվում, որի հետևանքով բազմաթիվ աշխատողներ կարող են ազատվել աշխատանքից։ Թե որքան մարդ կմնա գործազուրկ, հայտնի չէ:
Ընդ որում, խոսքը «բարձրակարգ» ընկերությունների մասին Է կապի ոլորտ, բանկեր և այլն։ Սա պայմանավորված Է նրանով, որ այդ ընկերությունների եկամուտները կտրուկ նվազել են և շարունակում են նվազել, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են կրճատել իրենց ծախսերը։ Մի քանի ընկերություններում մտադիր են շեշտը դնել ոչ թե աշխատողների թիվը նվազեցնելու, այլ աշխատավարձերը կրճատելու տարբերակի վրա։ Նկատենք, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, գործազրկության ցուցանիշը Էականորեն աճել Է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից