Քաղաքական Ֆեյսբուք 

«Ականջներով սիրելու» հատկանիշը բնորոշ է կանանց, իսկ պետությունների համար շատ վտանգավոր երևույթ է

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բայց հետաքրքիր ազգ ենք, էլի: Մոդեստ Կոլերովը հակաթուրքական քարոզչության ռուսական մեյնստրիմում ասում ա, թե Հայաստանի սահմանից էն կողմ էլ Թուրքիա չկա, ու մենք էլ ծափահարություներով ընդունում ենք մեր ականջին հաճելի «լուրը»:

Ներողություն եմ խնդրում, բայց «ականջներով սիրելու» հատկանիշը բնորոշ ա կանանց, իսկ ազգերի ու պետությունների համար շատ վտանգավոր երևույթ ա:

Ծափերի արանքում թեթևակի սթափվելու համար՝ սահմանից էն կողմ «չեղած» Թուրքիան միակ երկիրն էր, որ բացահայտ ցինիզմով ռուսական ինքնաթիռ խփեց ու ցամաքային զորք մտցրեց Իրաքի հյուսիս:

Նույն շարքից