Հայաստան Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Էդուարդ Շարմազանովն ԱՊՀ ՄԽՎ-ում առաջարկել է Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցանմուշներ ներկայացնել Տավրիկյան պալատում

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում աշխատանքային հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր: ԱԺ փոխնախագահը, մասնավորապես, նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա իր զրուցակցին տեղեկացրել է մի շարք երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշների ներկայացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:



Էդուարդ Շարմազանովն Ալեքսեյ Սերգեևին առաջարկել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաև Տավրիկյան պալատում, ինչպես նաև Ցեղասպանությանը նվիրված համաժողով հրավիրել: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Նույն շարքից