Քաղաքական Միջազգային 

Իտալիան հրաժարվել է երկարաձգել ԵՄ պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների մակարդակով անցկացված հանդիպմանը միայն իտալական պատվիրակությունն է դեմ եղել ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցների երկարաձգմանը:

2015-ի մարտին կայացած ԵՄ գագաթնաժողովում անդամ երկրների ղեկավարները  որոշել են պայմանավորել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները Մինսկի պարտավորվածությունների իրագործմամբ:

ԵՄ երկրների ԱԳ նախարարների որոշմամբ հունիսի 22-ին երկարաձգվեց ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը մինչև 2016-ի հունվարի 31-ը:

Նույն շարքից