ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է այսօր արդեն 25 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին:
Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը` իր ֆեյսբուքյան էջում: Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ:
«Երեկ կեսգիշերին մոտ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի Հայկ Կյուրեղյանին, ով արդեն 24 օր հացադուլի մեջ է: Հայկը ֆիզիկապես հյուծված էր, հոգեպես ամուր: Պետք է ամեն ինչ անել, որ նա օր առաջ դադարեցնի հացադուլը»: