Քաղաքական Միջազգային 

Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային փոխզիջումների գնալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային փոխզիջումների գնալ և վերականգնել բարիդրացիական հարաբերությունները:

«Սխալներն անխուսափելի են, և դրանք ոչ թե պետք է սրել, այլ լուծել, գնալ փոխզիջումների։ Դա վերաբերում է նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին կոնֆլիկտին»,- ասել է նա չեզոքության քաղաքականությանը նվիրված միջազգային համաժողովում ելույթ ունենալիս։

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները սրվել են նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Նույն շարքից