Ria.ru-ի փոխանցմամբ՝ Ամերիկայում հանցագործներին հաջողվել է 5-10 մլն դոլար արժողությամբ ադամանդների գողանալ: Այս մասին իրավապահներին է հայտնել ամերիկացի ոսկերիչ Ջոնաթան Բերնբաումը:
Գողությունը կատարվել է Բերնբաումի` Նյու Յորքում գտնվող խանութից: Ըստ ոստիկանության տվյալների՝ ոսկերիչը խանութում բաց է թողել ադամանդներով լի չհրկիզվող պահարանի դուռը։
Դեպքի առանչությամբ սկսվել է հետաքննություն: