Գլխավոր Հասարակություն 

19-ամյա երիտասարդը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը

analitik.am

ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Էդվարդ Մկրտչյանը մեղադրվում է սահամախախտման փորձ կատարելու համար: Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2014-ի դեկտեմբերի 22-ին նա ՀՀ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի մոտակայքում գտնվող «Ախուրիկ» զորամասի սահմանապահ ուղեկալի հատվածով, շրջանցելով սահմանային անցակետերը, ոտքով ապօրինի հատել է Թուրքիայի հետ ՀՀ պահպանվող պետական սահմանը և անցնել Թուրքիայի տարածք: Սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ նշված վայրում բռնվել է ՀՀ -ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայողների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է ՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը:

Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել հսկողության տակ հանձնելը: Հիշյալ գործը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության:

Նույն շարքից