Հայաստան Քաղաքական 

Մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը

ՀՀ հիմներգով հայտարարվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկը: Համագումարին էր եկել մասնակցելու կուսակցության 145 պատվիրակներ:  Մինչ բուն օրակարգին անցնելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սահմանին զոհված զինվորների հիշատակը և ապա ելույթի խոսքով հանդես եկավ կուսակցության խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը, ով հայտարարեց, թե ՀՀ-ում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսում է իր երկար քայլերթը դեպի լուսավոր Հայաստան:

Մարուքյանը պարզաբանեց, թե ինչ է դրված կուսակցության գործունեության հիմքում:

«Ունենք անկախ ՀՀ և ունենք ազատագրված Արցախ: Բայց որը պետք է լիներ երրորդ երազանքը, որ մենք կարողանայինք առաջ շարժվել: Մենք գտնում ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել և կուսակցության գործունեությունը միտված է հենց դրան»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, թե «Լուսավոր Հայաստանի» գործունեությունը շատ բաց ու թափանցիկ կլինի, և մոտեցումները թիրախավորված կլինեն:
Ըստ նրա, իրենց առաջնային խնդիրն է՝ ՀՀ- քաղաքական համակարգի առողջացումը:

Նույն շարքից