Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Վաշինգտոնում մտադիր են փոխարինել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահին:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ կշարունակի պաշտոնավարել դեսպան Ջեյմս Ուորլիքը:
«ԱՄՆ-ն լիովին հավատ է ընծայում է դեսպան Ուորլիքի հանդեպ և վստահություն հայտնում նրան, նա որպես համանախագահ կշարունակի իր պաշտոնավարումը», - հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան աղբյուրը՝ պատասխանելով Turan գործակալության հարցադրմանը: