Քաղաքական Միջազգային 

Հիլարի Քլինթոնը խոստացել է ընտրվելու պարագայում վերջ տալ ԻՊ գոյությանը

եմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ միայն ինքն ունի գործող ծրագիր ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Associates Press-ը:

ԱՄՆ Օկլահոմա նահանգում միջոցառման ժամանակ Քլինթոնն ասել է, որ մյուս թեկնածուները շատ են խոսում, սակայն ծանոթ չեն պրակտիկային:

«Բայց ես եղել եմ Սպիտակ տան կառավարման կազմում և գիտեմ՝ ինչ ձեռնարկել: Այդ պատճառով էլ ես կարող եմ Ամերիկան դարձնել առավել անվտանգ»,- ընդգծել է նախկին պետքարտուղարը:

Նույն շարքից