Քաղաքական Միջազգային 

Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Էրդողան

Վրաստանի ու Թուրքիայի նախագահները Աշգաբադում քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը ու տարածաշրջանի իրավիճակը:

Ինչպես հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գեորգի Մարգվելաշվիլին առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի նախագծի իրականացմանը, Արեւելք – Արեւմուտք տրանսպորտային միջանցքով էներգակիրների փոխադրման հնարավորությունների ընդլայնմանը ու կասպյան էներգակիրների Եվրոպա փոխադրման ու տարանցման նոր հնարավորությունների ստեղծմանը:

Վրաստանի նախագահն իր գործընկերոջը հայտնել է Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի միջեւ համագործակցության ընդլայնման վերաբերյալ իր նկատառումները, փոխանցում է «Վրաստան Օնլայնը»:

«Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը: Թուրքիայի նախագահը հաստատել է, որ իր երկիրը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը ու եւս մեկ անգամ դատապարտել է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ Մոսկվայի կողմից կնքված համաձայնագրերը»,- ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Այնտեղ նաեւ շեշտված է, որ Թուրքիան հաստատել է՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանին աջակցելու իր պատրաստակամությունը:

Նույն շարքից