Քաղաքական Միջազգային 

Փարիզում 195 երկրների կողմից ընդունվել է ՄԱԿ-ի կլիմայական նոր համաձայնագիրը

Փարիզում երկշաբաթյա բանակցություններից հետո 195 երկրների ներկայացուցիչներ ընդունել են բոլորի համար պարտադիր ՄԱԿ-ի կլիմայական շրջանակային համաձայնագիրը, որը կորոշի 2020-ից հետո ջերմոցային գազերի արտանետման ծավալներն ու կլիմայի փոփոխության կանխման միջոցները՝ գրում է RIA Novosti-ն:

«Դա ջերմոցային գազերի արտանետումների գլոբալ գործողությունների և կլիմայի փոփոխություններին ադապտացվելու նոր փուլի սկիզբ է: Համաձայնագիրը 10-15 տարով արտանետումների արմատական նվազեցման մասին է, որը որքան հնարավոր է՝ կփոխհատուցվի խոցելի երկրներին զանգվածային ֆինանսական օգնությամբ»,- ասել է կլիմայական բանակցությունների դիտորդ Ալեքսեյ Կոկորինը:

Ըստ համաձայնագրի՝ 2020-ին զարգացող երկրների պետական և մասնավոր ֆինանսավորման գումարը պետք է հասնի տարեկան 100 մլրդ դոլարի:

Նույն շարքից