Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում՝ «Լեսնայա սկազկա» սրճարանում, հրազենից արձակված կրակոցից սպանվել է Ադրբեջանից 37-ամյա քրեական հեղինակություն: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների համաձայն՝ սպանված ադրբեջանցին կոնֆլիկտ է ունեցել համերկրացիների հետ: Նրանք սրճարանում հանդիպել էին վիճելի հարցերի շուրջ քննարկելու համար:
Տեղի իրավապահները որոնում են մարդասպանին, հարուցվել է քրեական գործ: