«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել սիրիական Հոմս քաղաքի Ալ-Ախլի հիվանդանոցի մոտ տեղի ունեցած ահաբեկչական ակտի պատասխանատվությունը։
Ահաբեկիչները պայթեցրել են Սիրիայի Հոմս քաղաքի կենտրոնում գտնվող հիվանդանոցի մոտ ականապատված մեքենաները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչության արդյունքում մահացել է 22 մարդ, իսկ 10-ը հոսպիտալացվել են։
Սիրիայի ԱԳ նախարարը ահաբեկչության հետ կապված նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։