Գլխավոր Ռազմական 

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը. ԼՂՀ ՊՆ

analitik.am

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 280 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /33 արկ/, 82 /53 արկ/, 120 /10 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀԱՆ-17 /26 արկ/ և ՌՊԳ-7 /1 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև  դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում  դիմելով  պատժիչ  գործողությունների:

Նույն շարքից