Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00:14-ին: Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 9 կմ խորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: