Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում:
Երկու երկրների նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերի 15-ին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են ռուս-բելառուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային օրակարգին առնչվող հարցեր։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման խորացմանն ու առևտրա-ներդրումային համագործակցությանը»,-ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: