Հասարակություն 

ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզի «Ղոչաղբյուր» կոչվող հատվածում (Ցողամարգ գյուղից 1 կմ դեպի Աշոցք գյուղ), Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան («Զանգեր» կոչվող հատված, 4-րդ կմ), Կապան-Գորիս (31 կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Աղբյուրը <a href="http://168.am/2015/12/14/574228.html">© 168.am</a></br>

Նույն շարքից