Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց 2016-2017 թթ.-ի Ազգային վիճակագրական ծառայության գործունեության եռամյա ծրագիրը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զուրուհի Փոստանջյանը իր ելույթում խոսեց ոչ թե ԱՎԾ ծրագրից, այլ՝ սահմանադրական փոփոխություններից՝ նշելով, որ «իշխանությունները լռությամբ արձագանքեցին կատարված հանցագործությանը»: Զարուհի Փոստանջյանը խոսեց նաև էլեկտրաէներգիայի սակագնի մասին:
«Այսօր ես գնացել էի վճարելու կոմունալ վճարումները, քաղաքացիները դժգոհում էին, որ էլեկտրաէներգիայի վարձավճարը, որը կառավարությունը պետք է փոխհատուցեր, այլևս չի փոխհատուցվում և այս ամիս քաղաքացիները թանկացված վարձեր են մուծելու: ՀՀ-ում չեն գործում արդար օրենքներ, դրանք չեն բխում իրավունքի սկզբունքից, գործում է գումարների ապօրինի հավաքագրում»,- նշեց Զարուհի Փոստանջյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց՝ «մի երկու բառ էլ վիճակագրական աշխատանքներից խոսեք
Հայոց ցեղասպանությունից հետո ՀՀ բնակչությունը կազմեց 750 հազար մարդ, պատճառը 1915թ.-ի ներգաղթն էր, որը հնարավորություն տվեց մի բուռ հայրենիքում մեծացնել բնակչության թիվը: Արդյունքում, մենք ունեցանք 2.5 միլիոն բնակչություն, որի թիվը մնացել է անփոփոխ: Հիմա էլ նույն 2.5 միլիոնն է: Այ սա է վիճակագրությունը»,- նշեց պատգամավորը:
Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ հայտարարեց, որ պատգամավորը խախտում է ԱԺ կանոնակարգը, որովհետև չի խոսում քննարկվող թեմայից: «Անջատեք խոսափողը, միայն թող մեզ համար խոսի»,- ասաց Գալուստ Սահակյանը, ապա դիմելով Փոստանջյանին՝ ասաց. «Երևի չգիտեք՝ որտեղ եք գտնվում»: