Հասարակություն 

Շմոլ գազի թունավորում.մայրը, դուստրը և որդին տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Լեռնագոգ գյուղի երեք բնակիչներ՝ մայրը, դուստրը և որդին:

Ոստիկանները պարզել են, որ նրանք նույն օրը տան լոգարանում լողանալուց հետո վատ են զգացել:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից