Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է համայնքապետերի համարկառավարության կողմից կազմակերպվող դասընթացների 10-րդ փուլի բացման արարողությանը, տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։
Ողջունելով համայնքապետերին՝ Ա. Աղաբեկյանը կարևորել է 2,5 տարվա ընթացքում կառավարության կողմից կազմակերպվող սեմինարները՝ ՏԻՄ կառավարումն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից: Նա հորդորել է համայնքի ղեկավարներին ակտիվ լինել և համարձակորեն բարձրացնել համայնքային նշանակության հարցերը:
Ոլորտային պատասխանատուների և գործընկերների հետ քննարկումների արդյունքում, նշյալ հարցերը կստանան իրենց պատասխանները, իսկ պետական կառավարման համապատասխան մարմիններն առավել համակողմանի պատկերացում կկազմեն դրանց վերաբերյալ:
Դասընթացի 22 մասնակիցներն ունենալու են հանրապետության օրենսդրական, ֆինանսատնտեսական, վիճակագրական և մի շարք այլ ոլորտների պատասխանատուների հետ հանդիպելու հնարավորություն: