Վերջերս Կոլումբիայի ափերի մոտ հայտնաբերված ստորջրյա գանձերը Իսպանիայի և նախկինում այդ երկրի գաղութ հանդիսացող Կոլումբիայի միջև դիվանագիտական վեճի պատճառ են դարձել։ Ըստ մասնագետների՝ այդ գանձերը ունեն միլիարդավոր դոլարների արժեք:
2 մլրդ դոլար արժողությամբ ոսկյա ու արծաթյա իրերը հայտնաբերվել են մի քանի շաբաթ առաջ Կարիբյան ծովի այն հատվածում, որտեղ 18-րդ դարում խորտակվել էր «Սան Խոսե» իսպանական նավը։
Երկու երկրների արտգործնախարարները տվյալ հարցի շուրջ հանդիպում են ունեցել, սակայն նրանց չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ։