Հասարակություն 

ԻՊ գրոհայինները սպանել են Դաունի համախտանիշով 38 երեխայի

Lifenews-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպանել է Դաունի համախտանիշով և այլ գենետիկ արատներով տառապող 38 երեխայի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսլամիստ դատավորը երեխաներին մահապատժի ենթարկելու մասին ֆեթվա էր հրապարակել։

Կատարվածի մասին Facebbok-ում հայտնել է «Մոսուլի աչք» բլոգը։ Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ երեխաների մեծ մասը ծնվել է ԻՊ շարքերում կռվող օտարերկրյա գրոհայիններից եւ տեղի կանանցից:

Սպանվածներից ամենաավագը 3 ամսական է եղել, իսկ ամենակրտսերը՝ մեկ շաբաթական։ Նրանց սպանել են մահաբեր ներարկման եւ խեղդամահ անելու միջոցով։ Մահապատիժներն իրագործվել են Սիրիայում եւ Իրաքի Մոսուլ քաղաքում։

Նույն շարքից