Cngcoins.com կայքն օնլայն աճուրդի է հանել Կիլիկիո արքա Լևոն Առաջինի (1198-1219թթ.) գահակալության ժամանակաշրջանին պատկանող հայկական ծայրաստիճան հազվագյուտ ոսկյա մետաղադրամ:
Մետաղադրամի տրամագիծը 19.5 միլիմետր է, քաշը՝ 2.46 գրամ: Մետաղադրամի մի կողմում պատկերված է Լեւոն Առաջինը՝ առյուծի գահին բազմած, ձախ ձեռքին ջրաշուշան, իսկ աջին՝ խաչ: Մետաղադրամի հակառակ կողմում հետևի երկու թաթերի վրա կանգնած առյուծ է՝ կաթողիկոսի խաչով:
Լոտի մեկնարկային գինը 50 000 դոլար է: Մետաղադրամի նոր սեփականատերը հայտնի կդառնա 2016 թ. հունվարի սկզբին:
