Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նարդարանյան խռովությունը բացահայտեց,թե իրականում ում շահերն է պաշտպանում Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն...Այս ինքնակոչին,ով իրեն տարածաշրջանի մահմեդակաների առաջնորդ է հռչակել,նույնիսկ չեն վստահում և հարգում սեփական երկրում...Եթե նախկինում գերադասում էին լռել և չվիրավորել Փաշազադեին,ապա Նարդարանում տեղի ունեցած խռովությունը և իրավիճակի լարված մնալը պատճառ հանդիսացավ,որ "գործից տեղյակ" մարդիկ բացեիբաց ասեն,թե իրականում ով է Ալլահշուքյուր Փաշազադեն...
Աստվածաբան-գիտնական Էլշադ Միրին իր facebook-յան էջում խիստ քննադատության է ենթարկել Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն և առաջարկել է ընդհանրապես փակել այդ կառույցը...Է.Միրին գտնում է,որ այս տարիների ընթացքում Կովկասի մահմեդակակների առաջնորդն,ի տարբերություն տարբեր երկրների կրոնական առաջնորդրների,մի օր հետուստատեսությամբ հանդես չի եկել և չի անդրադարձել հասարակությանը հուզողող հարցերին,չի զբաղվել շիա մահմեդականության տարածման խնաթումով...
"Կրոնական հարցերով հանրապետությունում զբաղվում է Բաքվի պետական համալսարանի ամբիոնի վարիչներից՝ Վասիմ Մամեդալիևը,որն իր գործը չէ...Իրանի բնակչությունը ամեն ուրբաթ ունկնդրում է երկրի առաջնորդ այաթոլլա Խամենեի խոսքը ուղղված հավատացյալներին",-ասում է Միրին
Այս ամենից հետո ազերի աստվածաբանը գտնում է,որ "Կովկասի մահմեդականների առաջնորդարան"-ը որպես կառույց պետք է վերացնել: Ի դեպ, Միրին նաև մեղադրում է Փաշազադեին այլ կրոնական ուղղությունների գովազդելու մեջ:Այլ կրոնական ուղղություններ ասելով էլ,երևի աստվածաբանն ի նկատի ունի իսլամի սուննի ուղղությունը,որի "թիկունքում" Ադրբեջանում կանգնած են Թուրքիան և Սաուդյան Արաբիան: Նա նաև նշում է, որ Փաշազադեի ղեկավարած կառույցը հակաօրինական է և հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը...
Հ.Գ.Թալիշբնակ Լենքորանի շրջանի Ջիլ գյուղի ներկայացուցիչ Ալլահշուքյուր Փաշազադեն կովկասի մահմեդականների առաջնորդի պաշտոնը ստանձնել է 2003 թ-ից: Այս հոգևորականը միշտ հայտնվում է սկանդալների կիզակետում: Կաշառակերություն,փողերի լվացում,գաղտնալսումներ,անօրինական բիզնեսներ,շորթումներ՝ սա այն մեղադրանքներն են,որը ներկայացնում են Փաշազադեին բազմաթիվ ընդդիամդիրներ և լրագրողներ:
Փաշազադեն Ալիևյան կլանի ամենակարկառուն ներկայացուցիչն է և հնազանդ կատարում է Իլհամի բոլոր հրամանգներն ու հրամանները: Փաշազադեն նաև հակահայկական քարոզչության ամենակարևոր դերակատարներից է: Այս ֆաշիստ պատմաբան-հոգևորականն առանց ամաչելու կարող է փողոցայինին բնորոշ արտահայտություններ անել հայերի նկատմամբ: Ամենամեղմը՝"հայերի դավաճանությունը իրենց արյան մեջ է" արտահայտությունն է:Իսկ վերջին հակահայ բարբաջանքը կապված էր հենց Նարդարանում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
"Նարդարանում տեղի ունեցածն Իրանի և Թուրքիայի ձեռքի գործը չէ...Իրանը ցանկանում է խաղաղություն Ադրբեջանին: Իսկ ձերբակալվածների վրա առկա դաջվածքները հայության խորհրդանիշ է",-զառանցել է Ալլահշուքյուր Փաշազադեն: