Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Լինելով դրսում` չեմ դադարում հետևել Հայաստանի նորություններին. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր Սահմանադրությունը առավել մեծ հնարավորություններ է ստեղծում նաև քաղաքական կուսակցությունների կայացման համար։ Այդ տեսակետից, խոստովանելով այսօրվա քաղաքական ներկապնակի աղքատությունը, միանգամայն ողջունելի է նոր կուսակցությունների ստեղծման գործընթացը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատուհան է բացվում հատկապես ընդդիմադիր դաշտում նոր ուժերի առաջխաղացման համար, ինչը թույլ կտա թոթափել անցյալի բարդույթով տառապող քաղաքական ուժերի բեռը և նոր իրողություններում երկրի քաղաքական համակարգի զարգացման աստիճանը կարող է տեսանելիորեն բարձրացնել։

Հաջողություն մաղթենք նոր սերնդի գործիչներին։

Նույն շարքից