Հասարակություն Ֆեյսբուք 

«Դեղերը դարձան իմ «սնունդը». ուզում եմ էլի գեր լինեմ

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.

Ես ամենաերջանիկ մարդկանցից մեկն էի. ունեի ընտանիք, աշխատանք, մեքենա ու «երկրորդ կես»... Այո, ես ինձ համարում էի ամենաերջանիկ մարդը և իմ կյանքը հետաքրքիր ու ամեն օր ես ապրում էի յուրովի:

Ես Արմինեն են, 27 տարեկան: Մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ, բայց հոգուս խորքում ես ինձ արվեստագետ եմ համարում:

Իմ պատմությունը այնքան դաժան է, որ նույնիսկ թշնամուս չէի ցանկանա, որ նման պատմության ինքը նույնիսկ ականատես լիներ: Իհարկե, ինչպես բոլոր աղջիկների մոտ, իմ միակ կոմպլեքսը գեր լինելն էր: Չէ, չէ, ձեր պատկերացրած գեր լինելը չէ, ցանկալի քաշիս հասնելուն մնացել էր ընդամենը 3 կիլոգրամ, բայց... հենց էտ պահից իմ կյանքը վերածվեց իսկական դժոխքի:

Ես որոշեցի նիհարել...Եթե, անկեղծ, ապ կուզեի, որ չլիներ էտ որոշումը կայացնելու օրը... Ճիշտն ասած էտ պահին որոշել էի ընկերոջս անակնկալ անեի ու իր ծննդյան օրը հագնեի իր իսկ նվիրած հագուստը, բայց ինձ խանգարում էին այդ չարաբաստիկ կիլոգրամները:

Ինչպես բոլոր աղջիկները ես էլ «նստեցի դիետայի վրա»... Սնունդս սկսեցի կարգավորել՝ ըստ իս, բայց կարգավորումը շատ արագ վերածվեց օրերով սոված մնալուն, ամեն ինչի նայելուց, բայց չփորձելուն, ամեն օր տանջնանքերի, սոված գիշերների ու հասավ էն պահը, երբ ես վերջնականապես կորցրեցի ախորժակս ու ոչինչ չէի կարողանում ուտեի...

Այո, ես նույնիսկ չէի կարողանում ուտեի իմ շաատ սիրելի մամայի շատ համով պատրաստած սովորական ուտելինքերը, ես չէի կարողանում ընկերուհիներիս հետ որևէ առիթի մասնակցել քանի որ ամեն պահի կարող է փսխեի յուրաքանչյուր բանից:

Երբ նման զգացողությունները իմ մոտ արդեն մեկ ամիս է չէր վերջանում, ես որոշեցի դիմել բժշկի....

Շարունակելի...
(c) Անկախ Հայաստան

Նույն շարքից