Հասարակություն 

Արագածոտնի մարզի Ուշի գյուղում դի է հայտնաբերվել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12.26-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի 9-դ փողոցի թիվ 9 տան պատուհանից երևում է, որ քաղաքացին ընկած է հատակին և չի արձագանքում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում հայտնաբերել են 1932թ. ծնված Յ. Ս.-ի դին:

Նույն շարքից