Քաղաքական Միջազգային Ռազմական 

Իրաքում թուրքական ստորաբաժանման մի մասը շարժվում է դեպի երկրի հյուսիս

Իրաքի Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ստորաբաժանման մի մասը շարժվում է դեպի երկրի հյուսիս:

Մոսուլի Բաշիքա շրջանում տեղակայված թուրք զինծառայողների մի մասը 10-12 մեքենաներից ու տանկերից բաղկացած շարասյունով մեկնում է Իրաքի հյուսիս։

Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  տեղափոխությունն արվում է նոր կարգավորումների շրջանակում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ թուրքական զինուժի ստորաբաժանումը մտել էր Իրաք, ինչն առաջացրել էր Իրաքի կենտրոնական իշխանությունների զայրույթը:

Նույն շարքից