Գլխավոր Հասարակություն 

2015-ին 128 լրագրող է զոհվել

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ժնևում Press Emblem Campaign-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2015թ. աշխարհի 31 երկրներում 128 լրագրող է զոհվել։

Ամենից շատ զոհեր են եղել Սիրիայում՝ 11 զոհ։ Այնուհետև՝ Իրաքում և Մեքսիկայում՝ 10-ական զոհ, Ֆրանսիայում, Լիբիանում և Ֆիլիպիններում՝ 8-ական զոհ: Բրազիլիայում, Հնդկաստանում, Հարավային Սուդանում և Եմենում զոհվել են 7-ական լրագրող, Պակիստանում և Սոմալիում՝ 6-ական, Հոնդուրասում՝ 5։

16-րդ տեղում է Գվատեմալան, որտեղ զոհվել է 3 լրագրող։ Աֆղանստանն ու ԱՄՆ-ն զոհվել են՝ 2-ը։

Զեկույցում նշվում է, որ մամուլի համար աշխատանքի ամենավտանգավոր վայրը Մերձավոր Արեւելքն է։ Այստեղ 2015թ. զոհվել է 38 լրագրող։ Ապա գալիս է Լատինական Ամերիկան՝ 31 լրագրող, Աֆրիկան՝ 18 եւ Եվրոպան՝ 13։

 

Նույն շարքից