Նովոսիբիրսկի մարզի Բոլոտնոյե քաղաքից հինգերորդ դասարանցի Մարիա Կոտովան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հեծանիվ է նվեր ստացել:
«Որոշ ժամանակ առաջ, աղջիկը Ռուսաստանի Դաշնության նախագահին նամակ էր գրել Նոր տարվա բարեմաղթանքներով: Այսօր նահանգապետ Վլադիմիր Գորոդեցկին երկրի նախագահի անունից աղջկան է հանձնել երկար սպասված նվերները», -նշվում է շրջանային կառավարության կայքի հաղորդագրության մեջ: