Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ռուս-թուրքական գագաթաժողովը չի կայանա. Պեսկով

analitik.am

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  հայտարարել է, որ դեկտեմբերի կեսերին նախատեսված ռուս-թուրքական գագաթաժողովը չի կայանա:

«Այն չի կայանա, նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Անթալիայում կայացած G20-ի գագաթաժողովի ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները պայմանավորվել էին դեկտեմբերի կեսերին անցկացնել ռուս-թուրքական գագաթաժողովը։ Սակայն նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը կործանելու միջադեպից հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները սրվել են:

Նույն շարքից