Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ երկրի ազգային անվտանգության նախարարության հիմքի վրա ստեղծվել է արտաքին հետախուզության ծառայությունը, որի ղեկավար է նշանակվել Օրհան Սուլթանովը և Պետական անվտանգության ծառայությունը՝ Մադաթ Գուլիևի գլխավորությամբ՞
Նորաստեղծ երկու ծառայություններին հանձնարարվել է մեկ ամսում ստեղծել ու ներկայացնել կառույցների կառուցվածքի ու աշխատակիցների հաստիքների նախագծերը:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, համակարգի փոփոխության ժամանակ Ադրբեջանի անվտանգության ծառայությունը կիրառել է ամերիկյան և ռուսական փորձը։ Պետական անվտանգության նոր ծառայությունը ամերիկյան ՀԴԲ-ի եւ ռուսական ԱԴԾ-ի համանմանությամբ է ստեղծվել։