Իրավական Հասարակություն 

Պերմյակովի դատավարությանը լրագրողները չեն կարող հետևել դատարանի դահլիճից

analitik.am

Այսօր, դեկտեմբերի 14-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի և Գյումրիում գործող կամ Գյումրիում իրենց թղթակիցներն ունեցող ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են դեկտեմբերի 18-ին կայանալիք Վալերի Պերմյակովի դատավարությանն առնչվող տեխնիկական մի շարք հարցեր: Մասնավորապես, լրագրողներին ևս մեկ անգամ հավաստիացվեց, որ հավուր պատշաճի պայմաններ կապահովվեն, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողանան լուսաբանել դատավարությունը: Ի մասնավորի.

. Կապահովվեն ուղիղ հեռարձակումներ։

. Դահլիճում և ռազմաբազայի մուտքի մոտ կլինեն դատական կարգադրիչներն ու հայ ոստիկանները։

. Նկատի ունենալով, որ 102-րդ ռազմաբազայի դատական նիստերի համար հարմարեցված դահլիճը փոքր է, դրսում 2 վրան կտեղադրվի, որտեղ հեռուստացույցներ կլինեն, որոնցից մեկը կլինի լրագրողների համար, մյուսը՝ հասարակայնության։

. Եվ՛ լրագրողները, և՛ քաղաքացիները կկարողանան հետևել նիստին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին կայանալու է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Նիստն արտագնա է` տեղի կունենա ռուսական 102 ռազմաբազայում:

Նույն շարքից