Հասարակություն 

Ազատության հրապարակից բերման ենթարկված՝ «Նոր Հայաստան»-ի անդամն ազատ է արձակվել

analitik.am

Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 14-ին բերման ենթարկված՝  «Նոր Հայաստան» շարժման մասնակից Արամ Թարվերդյանը ազատ է արձակվել: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար Արամ Թարվերդյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջների հատկանիշներով:

Հիշեցնենք, որ, ըստ «Նոր Հայաստան» շարժման «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրության, նրան բերման էին ենթարկել  27 օր հացադուլ արած Հայկ Կյուրեղյանի լուսանկարով ու նրա վերաբերյալ գրությամբ պաստառը Ազատության հրապարակում տեղադրելու համար:

Նույն շարքից