Միջազգային Քաղաքականություն 

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ ընտրվել են կին քաղաքական գործիչներ

analitik.am

Pատմության մեջ առաջին անգամ Սաուդյան Արաբիայում 20 կին է երկրում անցկացված ընտրությունների արդյունքում պաշտոն զբաղեցնելու տեղական ինքնակառավարման մարմիններում, հայտնում է AP-ն:

Սաուդյան Արաբիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում առնվազն 18 կանայք մանդատ են ստացել: Մանդատ ստացած կանայք ձայներ են ստացել ինչպես Սաուդյան Արաբիայի խոշոր քաղաքներում, այնպես էլ փոքր գյուղերում: Ավելի քան 900 կանայք, ովքեր առաջադրել էին իրենց թեկնածությունը, մրցակցում էին 6000 տղամարդկանց հետ 284 տեղերի համար:

Շաբաթ օրը տեղի ունեցած ընտրությունները, որոնք գրանցել էին 47% մասնակցություն, բացառիկ էին Սաուդյան Արաբիայի պատմության մեջ մի շարք պատճառներով: Բացի այն փաստից, որ առաջին անգամ կին թեկնածուներ հաղթել էին ընտրություններում, կանայք առաջին անգամ էին ընտրելու իրավունք ստացել:

Սաուդցի կանանց իրավունքների ակտիվիստ և գրող Հաթուն Ալ Ֆասին թվիթերյան իր էջում գրել է.- «Սա մի նոր օր է: Սաուդցի կնոջ օրը»:

Նույն շարքից