Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կրկին կերկարաձգվեն

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է Կուբա այցելել, բայց նախ կցանկանար համոզվել, որ կուբացիները քաղաքացիական ազատություններ ունեն:Reuters-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է Yahoo! News-ին տված հարցազրույցում:

«Ես հետաքրքրված եմ Կուբա այցելությամբ, բայց կարծում եմ, որ համապատասխան պայմաններ պետք է լինեն: Ես Կուբայի կառավարությանն արդեն ասել եմ, որ եթե իսկապես վստահությամբ կարողանամ ասել, որ մենք առաջընթաց ենք նկատում շարքային քաղաքացիների ազատությունների իրացման հարցում, ես հաճույքով կմեկնեմ այդ երկիր՝ առաջընթացն ընդգծելու համար»,- ասել է Օբաման:

Հաղորդվում է, որ այցի մասին որոշումը կընդունվի առաջիկա ամիսների ընթացքում:

Նույն շարքից