Քաղաքական Միջազգային 

Ղարաբաղի հարցով Անկարան ցուցաբերում է ապակառուցողական դիրքորոշում. Ալեքսանդր Լուկաշեւիչ

Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են եւ չեն կարող որեւէ շարունակություն ունենալ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքն Ադրբեջանին վերադարձնելու համար:

«ԵԱՀԿ-ում այդ դիրքորոշումը չեն սատարում: Խիստ ըմբռնում կա, որ երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, հիմնական ծանրաբեռնվածությունն են կրում որպես Մինսկի խմբի անդամներ, որում, ի դեպ, ներառված է նաեւ Թուրքիան: Սակայն առաջատար դիրքը երեք համանախագահներինն է: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին պաշտպանելը բացարձակ ապակառուցողական է եւ չի կարող որեւէ շարունակություն ունենալ»,- թուրքական ղեկավարության հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ ասել է Լուկաշեւիչը:

Նույն շարքից