Հայաստան Քաղաքական 

ԱԺ-ում քննարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացոմներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում շարունակվում է քննարկվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացոմներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու է այն հիմա ներկայացվում: Արման Թաթոյանը պարզաբանեց, որ օրինագծի հրատապությունը պայմանավորված է ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների երաշխիքներ իրականցման ապահովման անհրաժեշտությամբ, որպեսզի իրացվի սահմանադրական այն պահանջը, որ այդ մարդիկ ունենան անմիջապես և ցանկացած պահի պաշտպանի հետ խորհրդակցելու հնարավորություն:

«Բացի այդ, փաստաբանները բողոքներ են հասցեագրել թե՛ մեզ, թե՛ ՄԻՊ-ին՝ ներկայացնելով գանգատներ, որ ուրբաթ օրը կամ աշխատանքայի օրվա վերջում կալանավորում են մեղադրյալին և հաջորդ աշխատանքային օրը երկուշաբթի է, և հենց այդ օրը պետք է հարցաքննություն իրականացվի, իսկ պաշտպանը չի կարողանում տեսակցել»,-ասաց փոխնախարարը:

Նույն շարքից