Քաղաքական Միջազգային 

ԻՊ առաջնորդներին չի հաջողվի մեզնից թաքնվել. հաջորդը նրանք են. Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին անդրադարձել է վերջին շրջանում ահագնացող ահաբեկչությանը` խոստանալով վերացնել Իրաքի և Սիրիայի զգալի տարածքները զավթած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Մասնավորապես, Օբաման խոստացել է հաշվեհարդար տեսնել ԻՊ-ի առաջնորդների հետ և ազատագրել Մերձավոր Արևելքում գրավված բոլոր տարածքները։

««Իսլամական պետության» առաջնորդներին չի հաջողվի մեզնից թաքնվել: Մեր ասելիքը նրանց շատ պարզ է` «Հաջորդը դո՛ւք  եք»,- ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահը ասել է, որ ներկայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որում ներառված է 65 երկիր, սկսել է ավելի ինտենսիվ հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:

Նույն շարքից