Քաղաքական Միջազգային գլխավոր 

Քերին Լավրովի հետ հանդիպումը ավարտել է «спасибо» ասելով

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մեկնարկեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է ТАСС-ը։

Քերին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունակ են ընդհանուր լեզու գտնել մի շարք հարցերում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններում Քերիին ուղեկցում են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն ու Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են նաև ՌԴ փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Գենադի Գատիլովը, ինչպես նաև ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով վարչության պետ Սերգեյ Վերշինինը։

Նշվում է, որ Քերին Լավրովի հետ բանակցությունների ժամանակ իր ելույթն ավարտել է ռուսերեն «спасибо» ասելով:

Նույն շարքից