Հայաստան Քաղաքական 

Գալուստ Սահակյանը ՀՀԿ պատգամավորին շփոթել է լրագրողի հետ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին` ճանաչո՞ւմ է, արդյոք, ՀՀԿ-ական պատգամավոր Մարինե Մարաբյանին:

«Մարինե Մարաբյա՞ն, գիտեք, ես ձեզ` բոլոր լրագրողներիդ, դեմքով ճանաչում եմ, բայց անունով չեմ ճանաչում»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Լրագրողները հիշեցրեցին, որ Մարինե Մարաբյանը ոչ թե լրագրող է, այլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր:

«Հա, մեր Մարինե՞ն... Մարինե Մարաբյանը միշտ պարտաճանաչ գալիս է աշխատանքի: Ես էլ գիտեմ լրագրողի մասին եք հարցնում; Պարզապես նա իներտ պատգամավոր է: Չեմ կարծում, թե այնքան է բացակայում, որ բավարարից ցածր լինի: Երբ բացակայում է, բնականաբար, նրա աշխատավարձից պահվում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  ՀՀԿ-ական պատգամավոր Մարինե Մարաբյանը այնքան է բացակայում ԱԺ նիստերից, որ նրան նույնիսկ սեփական խմբակցության անդամները չեն ճանաչում:

Նույն շարքից